00:00:00

Մարդիկ, փորձելով անսահմանափակ փաթեթները, որոնք աննախադեպ գնով են, հետագայում անցնելու են միայն դրանց օգտագործմանը․ Տիգրան Ավինյան

18:59, 29 հունվար 2025 Քաղաքականություն

Մարդիկ խճճվում են, որովհետև տոմսային համակարգը նոր է և դրան սովորելը որոշակի ժամանակ է պահանջելու։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Նա նշել է, որ քաղաքապետարանն այժմ առաջարկում է փաթեթներ, որոնք աննախադեպ են իրենց մատչելիությամբ։ 

«Մենք ունեցել ենք այդ մեկանգամյա ուղևորափոխադրումը և հիմա միանգամից 7-8 փաթեթ ենք առաջարկում։ Մենք չենք հեծանիվ հորինողը, դա միջազգային փորձից է եկել։ Լինելու են տարբեր փաթեթներ, և մարդիկ մեկ անգամ փորձելով անսահմանափակ փաթեթները, որը քաղաքապետարանը հիմա աննախադեպ ցածր գնով է առաջարկում, կրկնապատիկ տալով, հետագայում մարդիկ ուղղակի անցնելու են այդ անսահմանափակ փաթեթներին, որովհետև կտեսնեն, որ ֆինանսապես իրենց ավելի ձեռնտու է»,- ասաց Ավինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր