12:24:01

Փետրվարի 1-ից տրանսպորտում հսկիչներ կլինեն․ Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար

22:05, 29 հունվար 2025 Քաղաքականություն

Փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն,ասել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացման դեմ սպասվելիք բոյկոտին:

Ճշտող հարցին՝ արդյոք բոյկոտին միացած քաղաքացիները տուգանվելո՞ւ են, Գալջյանը փակագծեր չի բացել. «Կհայտարարվի այդ մասին»:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից այլևս 100 դրամով երթևեկել հնարավոր չէ, քաղաքացիները պետք է օգտվեն քաղաքային իշխանության առաջարկած որևէ փաթեթից կամ 1 ուղևորության համար վճարեն 150 դրամ:

Բազմաթիվ քաղաքացիներ հայտարարել են, որ դեմ են այս որոշմանը և միանալու են բոյկոտին:

Լրահոս

Արխիվ

Փետրվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28