Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր կրկին «Զանգեզուրի միջանցքի» հարցն է բարձրացրել ու հերթական անգամ պահանջներ հղել Հայաստանի օրվա իշխանություններին։
«Չենք մոռացել ու չենք մոռանալու Զանգեզուրը։ Հայաստանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները՝ ապահովելով Ադրբեջանից Ադրբեջան անխոչընդոտ շարժ՝ մուտք ու ելք՝ առանց որէ տեսակի ստուգումների։ Եվ իհարկե, մենք գործնական քայլեր ենք ձեռնարկում՝ այդ միջանցքը բացելու համար»,- ասել է Ալիևը։