00:00:00

Ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է անհապաղ կարգավորվի, հակառակ դեպքում՝ վատ կլինի․ Թրամփ

20:55, 22 հունվար 2025 Քաղաքականություն

Ես չեմ ուզում վնասել ՌԴ-ին։ Ուզում եմ մեծ լավություն անել Ռուսաստանին, որի տնեսությունը փլուզվում է, և Պուտինին։ Նման հայտարարարություն է արել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը․

ԱՄՆ նախագահը հավելել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը  կարող է ավարտվել «հեշտ կամ բարդ ճանապարհով», սակայն հեշտը նա նախընտրելի է համարում:  Թրամփի խոսքով՝ հակամարտությունը պետք է անհապաղ կարգավորվի, հակառակ դեպքում՝ հետագայում միայն ավելի վատ կլինի։ 

«Հանգստացեք և դադարեցրեք այս անհեթեթ պատերազմը։ Եթե ​​մենք գործարքի չգնանք, այլ ելք չեմ ունենա, քան բարձր հարկեր, մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել այն ամենի վրա, ինչ ՌԴ-ն վաճառում է ԱՄՆ-ին և այլ երկրներին»,- նշել է Թրամփը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր