00:00:00

Մենք ուզում ենք, որ մեր թոռները «ՄԱՆ» ավտոբուսներով երթևեկեն, ոչ թե փալանով էշ քշեն. Փաշինյան

19:48, 22 հունվար 2025 Քաղաքականություն

 

 

Չեմ ուզում, որ նորից հետ գանք տարիներ առաջվա Երևանի տրանսպորտին, երբ «Երազներով» էինք երթևեկում։ Այս մասին Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք ուզում ենք, որ մեր թոռները «ՄԱՆ» ավտոբուսներով երթևեկեն, ոչ թե դառնանք Իկառուսներ, հետո Երազ, հետո էլ դառնանք փալանով էշ քշենք։ Հիշու՞մ եք Երևանի տրանսպորտի էն իշաոտնուկներով «Երազները», դա էլ հիմա չկա, հանենք իշաոտնուկները դնենք, երթևեկենք»։

Ըստ Փաշինյանի՝ բոլոր իշխանությունները վախեցել են այսօրվա արձագանքից, թե ինչ կասի ժողովուրդը։

«Մենք 30 տարվա պետություն ենք, մինչև հիմա մայրաքաղաքում տրանսպորտային համակարգ չկա, որովհետև բոլոր իշխանությունները վախենում էին էսօրվանից, թե բա ինչ կասեն»,-նշեց վարչապետը:

Տեսանյութը՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր