Երբ ֆիզիկական անձը մեքենա է վաճառում իրավաբանական անձին, գոյանում է հարկ, սակայն այս դեպքում ֆիզիկական անձը չի վճարում հարկը։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։
«ԱՄՆ-ն շատ գրավիչ է մեր հայրենակիցների համար, բայց ոչ ոք չի ասում, թե ինչու են այնտեղ եկամտահարկի հայտարարագրեր պահանջում։ Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր»,- նշեց նա։
«Հայաստան» խմբակցությունից Թադեւոս Ավետիսյանն էլ արձագանքեց, որ հայտարարագիր լրացնելիս տուն կամ ավտոմեքենա վաճառելիս հարկ է գոյանում, թեեւ դա օրենքով նախատեսված չէ. Պատգամավորն ասաց, որ իր մեքենան վաճառել է ֆիզիկական անձի, և համակարգը հարկ է ստեղծել։
«Ժողովուրդ ջան, մենք ձեր փողը, որ դուք որպես հարկ վճարում եք, օգտագործում ենք ձեր ճանապարհն ասֆալտապատելու համար, եկե՛ք մի քիչ ուշադիր լինենք։
Փողոցը կապիտալ նորոգվել է, դարպասի դիմացը ջրի առու է սարքվել, մարդիկ բերել են հող են լցրել, դա մեր մեղավորությունն էլ է:
Մենք չենք կարող ձևացնել, թե մենք արիտոկրատ միջավայրից ենք եկել, ու գալ ասել այս վրձնահարվածը..., դա ուրիշների մասին չէ, մեր մասին է։ Ես տենց եմ արել և ես եմ մեղավոր, որ ուրիշներն էլ տեսել են։ Հիմա ասում եմ, ես սխալ եմ արել, բոլորիցդ ներողություն եմ խնդրում այդ սխալն անելու համար, էլ չեմ անի։ Կարծում եմ, որ պարեկային ոստիկանությունն ու համայնքն էլ այդպես պետք է աշխատեն մարդկանց հետ, գնան ասեն՝ ինչու՞ եք դա անում, ժողովուրդ։ Բայց դրա հետ էլ եմ համաձայն, որ պետք ա ասել 10, 20, 30, 40, 100, 160 անգամ, իսկ 161–րդ անգամի դեպքում պետք է վարչական ներգործություն լինի»,-ասաց վարչապետը՝ պարզաբաննելով, հասարակությունը մի կողմից արատավոր վարք է դրսևորում, մյուս կողմից բողոքում, որ միջոցներ չեն ձեռնարկվում այդ դրսևորումները կանխելու համար։