ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքվեցին, թե վաղը Դավոսում, որտեղ նա մասնակցելու է Համաշխարհային տնտեսական ֆորումին, ի՞նչ հանդիպումներ են սպասվում։
Փաշինյանը նշեց՝ նախատեսված է, որ կմասնակցի պանելային քննարկումների, նաև մի շարք հանդիպումներ կունենա. «Միջազգային գործընկերների հետ կքննարկենք մեր ընդհանուր հարցերը։ Ըստ ամենյանի, հանդիպում կունենամ նաև շվեցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը դեռ հաստատման կարիք ունի»։
Նիկոլ Փաշինյանը չհսկացրեց, թե հանդիպում նախատեսվո՞ւմ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։