00:00:00

Բարի ծառայություն բալե՛ս․ հուզմունք ու ծափեր․․․նորակոչիկները մեկնեցին ծառայության

13:11, 22 հունվար 2025 Տեսանյութեր

Անսովոր աշխուժություն, անհանգիստ, անորոշ հայացքներ, բայց բարձր տրամադրություն էր տիրում Տարածքային զինկոմիսարիատում։ Նորակիչների հերթական խումբ էր պատրաստվում մեկնելու ծառայության։ Վերջին բուժզննումն են անցնում, հերթով մոտենում են բժշկական անձնակազմին։ Տեսողության ստուգումից մինչև վնասվածքաբանի սեղանի մոտ, մեկ առ մեկ մանրակրկիտ զննում են նորակոչիկներին, ապա անձնական գործերը ձեռքերին առաջին բարի ծառայության մաղթանքն են ստանում տեղում՝ տարածքային զինկոմից։

Դրսում հուզված ծնողներն են հավաքվել։ Նորակոչիկներին ճանապարարհելու են եկել բոլոր հարազատները, ընկերներն ու բարեկամները։ Տեսախցիկի առաջ քիչ են խոսում, բայց բոլորի մաղթանքը մեկն է, բարի ու անփորձանք ծառայություն բոլոր զինվորներին, թող խաղաղ երկրում ծառայեն ու վերադառնան տուն, ասում էին հավաքվածները։

Հետո արդեն դհոլ–զուռնայի հնչյունների ներքո ներս են հրավիրվում նորակոչիկները։ Այստեղ արդեն հուզմունքն ու հպարտությունը միախառնվում են։ Ծնողները զավակներին խոստացել են ամուր են լինելու, չեն լացելու, պինդ գրկում են իրենց տղաներին ու դարձյալ կրկնում բարի ծառայություն բալես։

Նորակոչիկներին գլխավոր հավաքակայան տեղափոխող ավտոբուսներն անցնում են հավաքվածների ծափերի ներքո։

Իսկ սա արդեն կենտրոնական հավաքակայանում է։ Այստեղ արդեն տղաները զինվորական ծառայության նրբություններին են ծանոթանում, բայց մինչ այդ էլ նորից որոշ բուժզննում են անցնում։ Ճնշման խնդիր չունեն, սիրտանթոային ևս, պիտանի են ժամկետային ծառայության։

Բազմաթիվ տղաների կողքին, արդեն զինվորական համազգեստով կանգնած այս աղջիկը ևս զորակոչվում էր բանակ։ Մերին Արթիկից է, խոստովանում է ընտանիքի անդամները դժվար են համակերպվել իր որոշման հետ, ասել են բանակն աղջկա տեղը չէ, բայց 18–ամյա Մերին այն  համոզմանն է, որ յուրաքանչյուր հայի պարքտն է իր հայրենիքին ծառայելը։ Հաստատուն քայլերով է մեկնելու ծառայության, ապագա զինվորական է։

Առաջին անգամ նորակոչիկները  նաև շարք են կանգնում, զինվորական կարգուկանոնը սկսվում է այստեղից։ Ոմանք արդեն հասցրել են ընկերանալ, միասին ճաշարան են գնում, հետո համազգեստը ստանում ու արդեն տեղի կունենա վիճակահանությունը։ Ու դարձյալ տեսախցիկի առաջ, բաց ու թափանցիկ կընտրեն այն զորամասը որտեղ անցկացնելու են իրենց ժամկետային ծառայությունը։ Երկու տարի տանից հեռու, բայց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին են լինելու, բարձր գիտակցությամբ, նույն տրամադրությամբ գնացին տղաները համալրելու հայոց բանակի շարքերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր