00:00:00

Իրականում Ալեքսանդր Սիրունյանի թեկնածության քվեարկությանը 107 պատգամավորից ոչ ոք չի մասնակցել

12:08, 22 հունվար 2025 Քաղաքականություն

ԲԴԽ անդամի պաշտոնում Ալեքսանդր Սիրունյանի թեկնածության քվեարկությանը 107 պատգամավորից ոչ ոք չի մասնակցել:

Նրա թեկնածությունն այդ պաշտոնի համար առաջադրել էր ՔՊ-ն, սակայն բազմաթիվ քննադատություններից հետո այսօր հայտնի դարձավ, որ Սիրունյանը հրաժարվել է, որ իր թեկնածությունն առաջադրվի այդ պաշտոնում։

Նշենք, որ քաղհասարակության կազմակերպությունները և ընդդիմությունը կոչ էին արել չեղարկել Սիրունյանի թեկնածության որոշումը և ձեռնպահ մնալ նրան ընտրելուց։

Նշվել է, որ Ալեքսանդր Սիրունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, սոցիալական հարթակներում օգտագործել է հայհոյախառն բառապաշար և տարածել ատելության խոսք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր