00:00:00

Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ձևաչափի խորհրդարանների բարձր ներկայացուցիչները կժամանեն ՀՀ

16:36, 20 հունվար 2025 Հասարակություն

ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել․

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. Կազմակերպել 2025թ. հունվարի 22-25-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան երկրների ձեւաչափի (Nordic-Baltic-8) խորհրդարանների բարձր ներկայացուցիչների՝ Նորվեգիայի Թագավորության, Ֆինլանդիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության, Լատվիայի Հանրապետության խորհրդարանների նախագահների եւ Շվեդիայի Թագավորության, Լիտվայի Հանրապետության, Դանիայի Թագավորության խորհրդարանների փոխնախագահների  ընդունելությունը:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր