Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցուց այսօր վերջին հրաժեշտը տվեցին ավտովթարի հետևանքով մահացած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանին։
Մհեր Սահակյանը զոհվել է հունվարի 13-ին։ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում նրա ավտոմեքենան մոտ 350-400 մետր գլորվել էր ձորը:
Ի հիշատակ Մհեր Սահակյանի՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց բացվել էր սգո հուշամատյան:
Սահակյանն ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։ Ամուսնացած էր, ունի չորս որդի։