00:00:00

2 տարի առաջ Արցախում սովի, անարդարության և գոյության կռիվ տվող արցախցին այլևս իր բնօրրանում չէ

10:21, 31 դեկտեմբեր 2024 Բլոգ

2 տարի առաջ այս օրը, երբ ամենուրեք նախատոնական եռուզեռ ու տրամադրություններ էր, դեռ այդ ժամանակ բլոկադայի մեջ գտնվող Արցախում դատարկ խանութներ էր, ամենուրեք տագնապի զգացում, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 

«Կարծես շատերը չեն հիշում կամ չեն ուզում հիշել տառապանքի այն օրերը, որոնք ուղեկցեցին արցախցի մեր հայրենակիցներին, իսկ մի փուլում բերեցին ծանր պատերազմ և բռնի տեղահանություն:

 

Այսօր էլ առավել լկտի ու ինքնագոհ իրենց պահում են բոլոր նրանք, ում հանցավոր անգործությամբ, իսկ որոշ դրվագներով` պայմանավորվածությամբ, հանձնվեց Արցախը:

 

Տեղի ունեցածին որևէ արդարացում կամ բացատրություն չկա: Հայաստանի իշխանությունը զոհաբերեց Արցախը, իսկ միջազգային հիմնական դերակատարները ոչինչ չտվող տեքստերով ուղեկցեցին գործընթացը:

 

Այսօր, ոչ պակաս անբարոյական վարք են դրսևորում բոլոր այն անձինք, ովքեր գործող իշխանությանը սպասարկելու նպատակով կա´մ արդարացումներ են փնտրում Արցախի հանձնման համար կա´մ տարբեր նեղ շահերի ծառայեցման համար «պատասխանատուի բաճկոնը» փորձում են հագցնել իշխանությունից դուրս գործող ուժերին կամ գործիչներին:

 

Քարոզչության դերը ժամանակակից աշխարհում դժվար է թերագնահատել, սակայն պատմության ակնհայտ կեղծումներ պարզապես հնարավոր չէ:

 

Այլ է, երբ ուշխանությունն է ուզում փրկել իր դեմքը, լրիվ այլ բան, երբ դա ներքաղաքական «ռաբոռկանների» համատեքստում անում են արտաքուստ ոչ իշխանական թվացող, սակայն նեղ շահերից ելնելով, կամա թե ակամա, իշխանության օրակարգը սպասարկող դեմքերը:

 

Ինչևէ, 2 տարի առաջ Արցախում սովի, անարդարության և գոյության կռիվ տվող Արցախցին այլևս իր բնօրրանում չէ: 

 

Ճիշտ է` նրանց հիմնական մասն իր հայրենիքի հայաստանյան հատվածում է ապրում, սակայն դա եղած վերքերը ոչ մի կերպ չի սպիացնում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր