00:00:00

Ամուր և պաշտպանված ենք մեր զինվորներով․ «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են դիրքեր

18:47, 29 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Ամանորի նախաշեմին առաջնագիծ այցելությունը դարձել է ավանդույթ։
Այս տարի ևս «Հայաստան» խմբակցության գործընկեր Մհեր Մելքոնյանի հետ ուղևորվեցինք Տավուշի մարտական դիրքեր՝ շնորհավորելու մեր անվտանգության երաշխավորների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Ֆեյսբուքյան էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․
 
«Մեր երախտիքի և շնորհակալության խոսքը ուղղեցինք դիրքապահին, որն ամենամեծ պատասխանատվությամբ լծվել է հայրենի հողի պաշտպանության սուրբ գործին։
Ի դեպ, խորհրդանշական էր, որ դիրքերից մեկն անվանակոչվել էր արցախյան պատերազմի հերոս Արմեն Օհանյանի անունով:
 
Հրամանատարը անգնահատելի ավանդ ունի Տավուշի առաջնագծի ձևավորման, պահպանման մեջ։
Մենք ամուր և պաշտպանված ենք մեր զինվորներով։
 
Սրանով է պայմանավորված, որ հատկապես այս օրերին ցանկություն է առաջանում առաջին հերթին այցելելու և շնորհակալ լինելու հենց նրանց՝ հայրենիքի պաշտպաններին։
Մենք էլ, մեր հերթին, պետք է ամուր պահենք նրանց թիկունքը։
 
Շնորհավո’ր Ամանոր և Սուրբ ծնունդ, հայոց բանակի անվեհեր զինվոր»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր