00:00:00

Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է հավաքագրում Արցախի օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած տների մասին

10:40, 28 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Արցախի նակին պետնախարար  Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ:

«Արցախ Միությունը և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հավաքագրում են տվյալներ Արցախի Հանրապետության բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի իշխանությունների կողմից քանդված կամ յուրացված (զբաղեցված) բնակարանների ու տների վերաբերյալ՝ միջազգային իրավական հնարավոր գործընթացների համար:

Եթե Դուք տեղեկություններ ունեք Ձեր բնակարանի (տան) քանդման կամ յուրացման վերաբերյալ և ցանկանում եք մեկնարկել համապատասխան գործընթացներ միջազգային ատյաններում, ապա կարող եք լրացնել ստորև տրված հարցաթերթիկը:

Ներկայացված տվյալները կիրառվելու են բացառապես միջազգային իրավական նպատակներով՝ Ձեր գրավոր համաձայնությամբ: Տրված տվյալների հիման վրա կապ ենք հաստատելու Ձեզ հետ՝ անհրաժեշտ փաստաթղթերի ու լրացուցիչ նյութերի հավաքագրման և հետագա քայլերի կազմակերպման նպատակով:

Հարցաթերթիկը կարելի է գտնել այստեղ՝

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր