00:00:00

Բաքվում մետրոյի կայարանի շինարարությունը դադարեցվել է միջոցների սղության պատճառով

22:26, 20 դեկտեմբեր 2024 Աշխարհ

 

 

Բաքվի մետրոպոլիտենի մանուշակագույն գծում տեղակայված «B-4» ծածկանունով մետրոյի նոր կայարանի շինարարությունը դադարեցվել է, TNS-ին տված հարցազրույցում ասել է «Բաքվի մետրո» ՓԲԸ-ի մամուլի ծառայության ղեկավար Բախտիյար Մամեդովը։ 

Նրա խոսքով՝ ներկայումս կայանում շինարարական աշխատանքները որոշակի ժամկետով դադարեցված են միջոցների սղության պատճառով։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Զաուր Միր Թոֆիգօղլու Հուսեյնովն ազատվել է «Բաքվի մետրո» ՓԲԸ-ի նախագահի պաշտոնից։ Համապատասխան հրաման է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Մեկ այլ հրամանագրով՝ «Բաքվի մետրո» ՓԲԸ-ի նախագահ է նշանակվել Վուսալ Յուսիֆօղլու Ասլանովը։

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր