Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը, դատապարտել է ԵԽ-ի ընդունած բանաձևը, որտեղ կոչ է արվում ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Պաշտոնական Բաքուն բանաձևը որակել է ՛՛կանխակալ՛՛ և նշել, որ այն ՛՛միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին՛՛:
՛՛Եվրախորհրդարանը, որը ծառայում է Ֆրանսիայի, Հայաստանի և հայկական լոբբիի շահերին, վերածվել է այլ պետությունների ներքին գործերին միջամտելու գործիքի՛՛,-հայտարարել են Ադրբեջանի խորհրդարանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում: