Աշխարհն է վկայել, որ հնարավորություն ունենք ապահովելու ժողովրդի վերադարձն Արցախ, արժանապատիվ և անվտանգ կացության, սակայն միակ խոչընդոտը ՀՀ իշխանություններն են. Արցախի Սահմանադրության և անկախության հռչակման օրվա խորհրդով հրավիրված ԱՀ ԱԺ արտահերթ նիստից հետո ասաց Բագրատ Սրբազանը։
«Ամոթալի է, որ դեռ Բաքվի բանտերում են գտնվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այնպես որ, նաև Արցախի հետ կապված միակ խոչընդոտը մնում է այս իշխանությունը»,-ասաց նա։
Անդրադառնալով Սրբազան պայքարին՝ Բագրատ Սրբազանը նշեց, որ ի հեճուկս բոլոր տեսակի թերահավատների՝ Սրբազան պայքարի էությունն ու բովանդակությունը չի փոխվել։ «Ժամանակահատվածն էլ միայն կախված է նրանից, որ մեկ անգամ պետք է դուրս գանք ու հարցը փակենք։ Ինչու է մարդկանց մտքով ձգձգվում, որովհետև այն փուլերը, որ անցել ենք, մեզ բավական մտահոգումների տեղիք են տվել»,-ասաց նա։
Միաժամանակ նա նշեց, որ այս ընթացքում տարբեր երիտասարդական խմբեր անընդհատ այցելում են իրենց և իրենց պատրասատակամությունը հայտնում, իր սպասելիքներն, այս առումով, շատ մեծ են։
«Այս ընթացում բազմաթիվ ռեպրեսիաներ են տեղի ունեցել այս իշխանությունների կողմից։ Տարբեր գործարարների նկատմամբ, պարզ քաղաքացիների նկատմամբ, այսինքն՝ այդ պայքարի նաև լուռ մասն է շարունակվում։ Ուզում եմ վստահեցնել՝ առաջիկայում, ինչքան էլ այս շրջանը տևի, Աստծով շատ կարճ տրևի, այն վստահությունը, որ մենք կունենանք այդ ժամանակահատվածում՝ պայմանավորված հանձնառություններով, մենք դուրս ենք գալու հրապարակ և ավարտին հասցնենք սկսածը»։