Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ 60 կգ քաշային կարգում Սուրեն Աղաջանյանը դարձել է Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության չեմպիոն։
«60 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը հաղթեց Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին և նվաճեց ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն»,- նշված է հաղորդագրությունում: