00:00:00

Շիրակում հայտնաբերվել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր

17:03, 20 նոյեմբեր 2024 Իրավական

Վերջին օրերին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ իրենց սպասարկած տարածքի տարբեր հասցեներում ապօրինի, առանց համապատասխան լիցենզիայի պատրաստում, շշալցնում և ակցիզավորում են ալկոհոլային կեղծ խմիչքներ, որոնք նաև իրացնում են, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

 

«Առաջին տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները նոյեմբերի 15-ին այցելեցին Գյումրիի բնակիչ 31 և 32 տարեկան տղամարդկանց վարձակալած տարածք: Հայտնաբերվեցին տարբեր տարողութան 439 լցված շիշ, օղու 1400 դատարկ շիշ, 4 արկղ շշի խցան, 200 լիտրանոց և 5 լիտրանոց պլաստիկ երկու տարա` լցված սպիրտի հոտով հեղուկով:

 

Երիտասարդներն ընդունել են, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվում են խմիչքների պատրաստմամբ և իրացմամբ:

Նույն օրը նմանատիպ մեկ այլ տեղեկության հետքով քրեական հետախույզները մեկնեցին Գյումրու Օստրովսկու փողոց: Այստեղ էլ հայտնաբերվել են օղու և կոնյակի տարբեր մակնշումներով լցված շշեր, նաև մեծ քանակությամբ օղու և կոնյակի դատարկ շշեր:

 

Այս դեպքում ևս տանտերն ընդունել է մեղքը:

 

Շիրակի քրեական ոստիկանների նմանատիպ հաջորդ միջոցառումը նոյեմբերի 18-ին էր: Առավոտյան մեկնելով Գյումրու Ղորղանյան փողոցի տներից մեկը` իրավապահները հայտնաբերեցին շշալցված տարատեսակ կեղծ օղիներ, խցաններ ու դատարկ շշեր, նաև տարբեր քանակությամբ կոնյակ, օղի և օղու սպիրտ:

 

Այս դեպքում ևս տանտերը հայտնել է, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվել է ալկոհոլային կեղծ խմիչքների պատրաստմամբ, շշալցմամբ, ակցիզավորմամբ ու վաճառքով:

 

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր