00:00:00

Պատանի սուսերամարտիկները նվաճել են 4 մեդալ

22:28, 19 նոյեմբեր 2024 Սպորտ

Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները մեդալներ են նվաճել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում։ Այս մասին տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի ներկայացուցիչներից միջազգային մրցաշարի հաղթողի կոչմանն ու ոսկե մեդալին արժանացել է ճկասուսերակիր Գագիկ Մորիկյանը: Նույն զենքաձևում Նարեկ Հովհաննիսյանը զբաղեցրել է երկրորդ տեղն ու պարգևատրվել արծաթե մեդալով, իսկ Խաչատուր Սեթոյանն ու Նարեկ Սահակյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

 

Հայաստանի թիմում 8 մարզիկ է ընդգրկված եղել: Մրցաշարին Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Կատարի և Թուրքիայի շուրջ 30 մարզիկներ են մասնակցել:

Այս օրերին ընթանում է նաև Հայաստանի սուսերամարտի պատանիների առաջնությունը: Հայաստանի առաջնության արդյունքներով կձևավորվեն տղաների և աղջիկների հավաքականները, որոնք դեկտեմբերի 11-14-ը Քութայիսի քաղաքում կմասնակցեն երիտասարդների և պատանիների առաջնությանը՝ խոցասուսեր, ճկասուսեր և թրասուսեր զենքաձևերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր