00:00:00

Կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը. վարորդները փորձել են փախուստի դիմել

19:45, 19 նոյեմբեր 2024 Իրավական

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մ․ Եղեգնուտ-Արևիկ գյուղերի աջակողմյան հատվածում հայտնաբերել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանման դեպք։

 

Ինչպես հայտնել են տեսչական մարմնից, տարածքում ապօրինի ավազակոպիճ դուրս բերող ծանր տեխնիկայի և ավազակոպիճով բեռնված երկու բեռնատարների վարորդները փորձել են դիմել փախուստի։

 

Տեսչական մարմնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ համատեղ միջոցառման արդյունքում իրավախախտները հայտնաբերվել են։

 

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր