00:00:00

Թուրքիան Հայաստանում անցկացվելիք առաջնությանը ներկայանալու է ուժեղագույն կազմով, իսկ հայ առաջատար ըմբիշներին թույլ չեն տալիս մասնակցել առաջնությանը

20:26, 18 նոյեմբեր 2024 Սպորտ

Նոյեմբերի 20-22-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 2 տասնյակից ավելի պետության շուրջ 400 ներկայացուցիչ:

Հատկանշական է, որ առաջնությանը մասնակցելու է նաև Թուրքիայի հավաքականը, ընդ որում՝ Թուրքիան ներկայացնելու են հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնները, մեդալակիրները, մինչդեռ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված չեն այս պահին ժամկետային զինծառայության մեջ գտնվող տիտղոսակիր ըմբշամարտիկներ Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը, Արման Անդրեասյանը, Մանվել Խնձրցյանը:

Ավելին, Արսեն Հարությունյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ վերջին ամիսների ընթացքում իրենք անդադար աշխատել ենք՝ պատրաստվելով մեր երկրում անցկացվող «Բանակային աշխարհի առաջնությանը»։

«Մեր թիմը մեծ ջանքեր է ներդրել՝ հասնելու լավագույն մարզավիճակին: Մենք խստորեն հետևել ենք դիետային, հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական բարդություններ՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով:

Սակայն օրեր առաջ մեզ տեղեկացրին, որ չենք կարող մասնակցել առաջնությանը մեր ուժեղագույն կազմով: Ավելի ցավալի է, որ մեր առաջատար ըմբիշներին՝ այն մարզիկներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից: Մեզ ոչ մի հստակ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու ենք նման որոշման առջև կանգնել:

Այս իրավիճակը մեզ համար չափազանց դժվար է՝ հոգեբանորեն և ֆիզիկապես: Այն աշխատանքը, որ կատարել ենք, այն զոհողությունները, որ կատարել ենք, մնում են անարդյունք:Սիրելի լրագրողներ , մենք չենք կարող պատասխանել ձեր իսկ տրված հարցերին, քանի-որ մենք ինքներս չգիտենք պատճառը։ Հստակ պատասխան իմանալու համար կապ հաստատեք ՊՆ մամուլի խոսնակի հետ և ձեր հարցերը հղեք նրանց: Մենք հստակ տեղեկատվություն չունենք պատճառների հետ կապված»։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր