00:00:00

«Օսկար-2018». Բուքմեյքերների կանխատեսումները

15:20, 04 մարտ 2018 Շոուբիզնես

Այսօր  Լոս Անջելեսում կանցկացվի «Օսկարի» 90-րդ մրցանակաբաշխությունը։ Մրցանակներ կշնորհվեն 24 անվանակարգերում։ Բուքմեյքերները կանխատեսումներ են արել ֆավորիտների վերաբերյալ։ Գլխավոր՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում William Hill-ի բուքմեյքերները «Երեք ցուցավահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմի հաղթելու շանսերը գնահատել են 1.8 գործակցով, իսկ«Ջրի ձևը» ֆիլմի շանսերը՝ 2.62 գործակցով։ Լավագույն ռեժիսորի կոչման համար ամենից մեծ շանսերն ունի Գիլյերմո դել Տորոն («Ջրի ձևը», գործակիցը՝ 1.06): Image result for gary oldman oscar Բուքմեյքերների կարծիքով՝ «լավագույն դերասանի» մրցանակը բաժին կհասնի Գարի Օլդմենին (1.03), ֆավորիտներից են նաև Դենիել Կալույան և Տիմոտի Շալամեն (17.0)։ «Լավագույն դերասանուհու» կոչման հավակնորդներից առաջատար են Ֆրենսիս ՄաքԴորմանդը (1.08) և Սիրշա Ռոնանը (10.0):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր