Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ սահմանազատման կանոնակարգի առկայությունը մեծագույն հաղթանակ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար։
«Սա երկկողմ հաղթանակ է, սա Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջպետական առաջին փաստաթուղթն է, դրա իրագործումը երկու երկրների անկախության ու տարածքային ամբողջականության ամենակարևոր հիմնաքարից մեկն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը լիահույս է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այս հարցում դրական ընթացք կունենան։
Նա ասաց, թե այս պահին որոշում չկա՝ որտեղից պետք է շարունակվի սահմանազատումը։ Մանրամասները՝ տեսանյութում։