00:00:00

Ինֆորմացիա է եկել, պիտի քննարկենք․ Սիմոնյանը՝ Քոչարյանի մասին

13:46, 04 նոյեմբեր 2024 Տեսանյութեր

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ ՔՊ-ում վերջին նիստի ժամանակ քննադատություններ հնչել են բոլորի հասցեին։

 

«Քննարկել ենք տարբեր հարցեր, մեծ կոլեկտիվ է, բնական է՝ ինչ-որ բաների հետ համաձայն չենք ու դրա մասին պետք է խոսել, որ դրանք հետո չվերածվեն ավելի մեծ խնդրի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

 

Սիմոնյանի խոսքով՝ ՔՊ-ն այսօր վարչության արտահերթ նիստ է հրավիրել։

 

Քննարկվելո՞ւ է Անդրանիկ Քոչարյանին Պաշտպանության հանձնաժողովի նախագահից հեռացնելու հարցը՝ ԱԺ նախագահն ասաց, թե վարչությունում չի քննարկվում մեկին հեռացելու կամ ինչ-որ ձևով պաշտոնանկ անելու հարց։

 

«Մենք քննարկում ենք այն ինֆորմացինա, որն առկա է»,- նշեց նա։

 

Խնդիր ունի՞ Սիմոնյանն Անդրանիկ Քոչարյանի հետ՝ ասաց, թե ինքը որևէ մեկի հետ խնդիր չունի։

 

Լրագրողներն ԱԺ նախագահին հիշեցրին՝ Անդրանիկ Քոչարյանն ակնարկում էր, որ Սիմոնյանին անհանգստացնում է իր վարկանիշի աճը՝ ԱԺ նախագահը քմծիծաղեց, ապա ասաց. «Չէ, չի անհագստացնում»։

 

Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հրավիրած լսումներին՝ Սիմոնյանը նշեց, թե Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին չէր կարելի նստեցնել նախագահությունում։

 

«Իմ տպավորությունն էր, որ ինչ-որ Սովետական Միության դատավարություն է տեղի ունենում, ներքևում էլ ամբաստանյալներն են։ Ես չեմ կարծում, որ իրեն այնտեղ որպես կին են նստեցրել, ինքը ՀՀ գլխավոր դատախազն է»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները` տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր