Հայկական կողմը շտապել է նորոգել Մարգարայի անցակետը, քանի որ թուրքական կողմի հետ կար պայմանավորվածություն, որ անցակետը պետք է գործի երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Դրա համար ենք շտապել ու կառուցման աշխատանքներ արել»,- ասաց նա։
ՊԵԿ նախագահը անցակետի գործել-չգործելու և այլ պայմանավորվածությունների վերաբերյալ մանրամասներ չհայտնեց, խորհուրդ տվեց դիմել ԱԳՆ։
Հարցին՝ անցակետում աշխատելու են միայն հայ աշխատակիցնե՞ր, թե՞ թուրքական կողմից ևս լինելու են ներկայացուցիչներ՝ Բադասյանն պատասխանեց, թե բացառված է նման բան։
«ՀՀ տարածքում մաքսային հսկողություն իրականացնում են միայն Հայաստանի մաքսային մարմինները»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։