Երևանի փողոցները մարդկանց համար ավելի անվտանգ և հարմար դարձնելու ուղղությամբ միայն այս տարի իրականացրել ենք շուրջ 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
՛՛Նորոգմաան աշխատանքները սկսել ենք իրականացնել խիստ անհրաժեշտություն ունեցող փողոցներում, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան օգտվել որակյալ ճանապարհներից:
Փուլ առ փուլ շարունակելու ենք իրականացնել այդ աշխատանքնեը՝ ապահովելով մարդկանց համար հարմարավետ երթևեկություն՛՛,-նշել է նա: