00:00:00

Ստեփանակերտի քաղաքապետին ապօրինի ազատությունից զրկելն անհետևանք չի մնա․ փաստաբան

19:19, 25 հոկտեմբեր 2024 Իրավական

Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը՝ մինչդատական վարույթում հանրային քրեական հետապնդման առավելագույն ժամկետը լրանալու հիմքով դադարեցնելը, կամ այլ կերպ՝ նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթը արդարացնող հիմքով կարճելը, ի թիվս այլոց, վկայում է այն պարզ իրողության մասին, որ քրեական հետապնդումն ի սկզբանե ունեցել է այլ մոտիվ, հետապնդել այլ նպատակ և կրել ձևական բնույթ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է փաստաբան Ռոման Երիցյանը․

«Քննչական կոմիտեն ի սկզբանե էլ գիտեր, որ ոչ միայն 5+1 ամսում, այլև երբևէ չի կարող հիմնավորել աբսուրդի հասնող այդ մեղադրանքը, սակայն պետք էր օգտվել արցախյան համայնքի ղեկավարներին ազատությունից զրկելու հնարավորությունից։
 
Վստահեցնում եմ՝ քրեական հետապնդումն սկսելու պահից 8 կամ 8+1 ամիս անց (դեկտեմբեր-հունվար ամիսներին) նույն որոշումը կկայացվի Ստեփանակերտի քաղաքապետի մասով։
 
Մնացած համայնքների ղեկավարների անունից չեմ խոսի, բայց Ստեփանակերտի քաղաքապետի մասով նման որոշում կայացնելուն պարտադիր կհաջորդի արդարացվածին պատճառված վնասի հատուցման հայցն ընդդեմ պետության։
Մարդկանց ապօրինի ազատությունից զրկելն ու նրանց այլ իրավունքները սահմանափակելն անհետևանք մնալ չի կարող»,- նշել է փաստաբանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր