00:00:00

««Դու»-ով հետս չխոսաս... նորմալ պահի քեզ». Ալեն Սիմոնյանի լեզվակռիվը՝ ընդդիմադիր պատգամավորի հետ

10:18, 24 հոկտեմբեր 2024 Տեսանյութեր

ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը դժգոհեց, թե ընդդիմությունը քաղաքացիների համար նախատեսված բարելավող դրույթ նախատեսող օրինագծերին դեմ է քվեարկում։

 

Ընդդիմության շարքերից արձագանքներ լսվեցին։ ԱԺ նախագահն ընդհատեց. «Ինչո՞ւ եք խոսում»։

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց՝ իր իրավունքն է։

 

«Ձեր իրավունքը չի, ձեր իրավունքը խոսք խնդրելն է, և երբ ես թույլ կտամ, այդ ժամանակ խոսելն է․ վարման կարգով»,-ասաց Սիմոնյանը։

 

Երբ հակադարձումների ձայներ լսվեցին, Ալեն Սիմոնյանը վրդովվեց. «Նախ «խի չես»-ով չի, «դու»-ով հետս չխոսաս, մնա պատգամավորի համար սահմանած չափերի մեջ... Որ մնաս չեմ ասի... Լավ, նորմալ պահի քեզ, դու սկսեցիր «դու»-ով խոսալ... քեզ նորմալ պահի»։

 

Գեղամ Մանուկյանը ձայն խնդրեց և պահանջեց պատգամավորների հետ հարգալից խոսել։

 

«Իսկ ինչո՞ւ է ձեզ թվում՝ պատգամավորը նստած տեղից իրեն թույլ կտա «դու»-ով խոսել, ԱԺ նախագահը չի կարող բնականոն գործունեությունն ապահովել։ Ձեր հետևը նստած պատգամավորին չեք նկատո՞ւմ, ԱԺ նախագահին նկատո՞ւմ եք»,-ասաց նա։ 

 

Արծվիկ Մինասյանը նշեց, որ երբ դիտողություն է անում, պետք է սխալը շտկի, որ «դու»-ով են խոսում, պետք է ինքը «դուք»-ով խոսի, որ հարցը շտկվի

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր