00:00:00

«Սարյանի աստիճանները» նախագծով կարտացոլվի մեծ նկարչի «Հայաստան» կտավը․ սարյանական ոգին՝ Երևանում

11:16, 19 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Սարյանական ոգին ու գունապնակն այսուհետ կլինի Երևանի սրտում: Կենտրոն վարչական շրջանը, «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Մանե Թայլս» ընկերությունը համատեղ նախաձեռնել են Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների և դրա հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը: Այդ մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից։ 
 
 ««Սարյանի աստիճաններ» անվանումը ստացած նախագծի շրջանակում նախատեսվում է արտացոլել մեծ նկարչի «Հայաստան» կտավը կավից պատրաստված խճանկարով, որը բաղկացած է 1620 ամբողջությամբ ձեռագործ սալիկներից:
 
 Պլանավորվում է նաև ժամանակակից ինստալացիայի տեղադրում և հարակից տարածքի կանաչապատում քաղաքի այդ հատվածը հետաքրքիր լուծումներով Երևանի գրավիչ վայրերից մեկը դարձնելու համար»,- նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր