00:00:00

Ռուսաստանը 31 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչներին

17:03, 18 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Ռուսաստանի Դաշնության Իլ-76 ինքնաթիռը վայրէջք է կատարել Էլ-Արիշի օդանավակայան։ Ինքնաթիռում մոտ 31 տոննա մարդասիրական բեռ կա, որը ներառում է սնունդ, վրաններ և քնապարկեր։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Մարդասիրական օգնությունը կփոխանցվի Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչներին, որոնք այն կուղղորդեն Գազայի հատվածի բնակչությանը։

Ընդհանուր առմամբ, մարդասիրական առաքելության մեկնարկից ի վեր, ՌԴ ԱԻՆ թռիչքներով առաքվել է մոտ 800 տոննա բեռ՝ սնունդ, դեղորայք, հագուստ և այլ առաջին անհրաժեշտության իրեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր