00:00:00

Պատրաստ եմ այդ բեռը կրել և լինել Արդարադատության նախարար․ Արմեն Խաչատրյան

14:08, 18 հոկտեմբեր 2024 Տեսանյութեր

Իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հաջորդ շաբաթվա սկզբում՝ երեքշաբթի օրը կքննարկի Արդարադատության նախարարի թեկնածուի հարցը։ Այս շաբաթ նախատեսված վարչության նիստերը չեն կայացել։ Առաջադրված է նախարարի չորս թեկնածու՝ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանի, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի։

Irakanum.am–ի ունեցած տեղեկություններով վերջին երկուսը որեւէ շանս չունեն և ՔՊ վարչությունը նրանց չի ընտրելու, հիմնական մրցակիցները Արմեն Խաչատրյանն ու Նազելի Բաղդասարյանն են։

Մեզ հետ զրույցում Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ իր շանսերը գնահատում է 50-50։ Նա միաժամանակ ասաց, որ պատրաստ է այդ բեռը կրել և վարչության կողմից հաստատվելու պարագայում, այնուհետև նշանակվելով Արդարադատության նախարար իրականացնել այդ պարտականությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր