00:00:00

Պետք է աջակցել իրավապահներին․ Անդրեասյանը՝ դպրոցի ուսուցչի սկանդալային դեպքի մասին

14:08, 17 հոկտեմբեր 2024 Տեսանյութեր

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած դեպքի հետ կապված ԿԳՄՍ նախարարությունը դիմել է  իրավապահ մարմիններին որոշակի տեղեկատվություն ստանալու համար: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Քանի որ ահազանգեր էինք ստանում, որ հատուկ գործողության ժամանակ երեխաների իրավունքների և լավագույն շահի տեսանկյունից խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել: Հիմա սպասում ենք իրավապահների արձագանքին, որ հասկանանք ամբողջական պատկեր: Ես նաև խոսել եմ իրավապահ մարմիների իմ գործընկերների հետ և առաջարկել եմ, որ միասին հասկանաք ընթացակարգերի տեսանկյունից և անհրաժեշտ աջակցություն, խորհրդատվությունը տանք, թե երեխաների ներկայությամբ ինչպես պետք է իրականացվեն որոշ գործողություններ»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով, իհարկե, բոլորս հասկանում եք, որ իրավապահ մարմիններն առաջին հերթին պետք է կարողանան գործեն, որովհետև այն մեղադրանքը, որը առաջադրվում է չափազանց լուրջ է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր