«Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ մաս որևէ այլ պետությանը չի հանձնվելու և չի հանձնվել»։
Այս մասին Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ սահմանազատման արդյունքում ադրբեջանական զորքերը հետ քաշվեն, մարզպետը նշեց. «Միանշանակ։ Վստահ եմ, որ ՀՀ սուվերեն տարածքը լինելու է ՀՀ սուվերեն տարածք։ Վստահ եմ, որ մեր սուվերեն տարածքներից հակառակորդը դուրս է գալու»։
Մանրամասները՝ տեսանյութում։