00:00:00

34-ամյա տղամարդը Եղվարդի «Գնացքի գծերի մոտ նեֆտո բազա»-ից այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

10:12, 17 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Հոկտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին են զանգահարել «Եղվարդի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Եղվարդ քաղաքի «Գնացքի գծերի մոտ նեֆտո բազա» աշխատանքի վայրում, դիզվառելիքով այրվելու հետևանքով «մարմնի տարբեր մասերի 1-ին, 2-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ գործնկերները բուժօգնության են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հովհաննես Ե․-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Հովհաննես Ե․-ն նշված մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը՝ ժամը 08։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Եղվարդ համյանքի Արտադրական հանգույց հասցեում` յուղի տարան էլեկտրական սղոցով կտրելու ժամանակ առաջացած պայթյունի հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր