Երևանում 2024-2025թթ ընթացքում 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի: Ծրագիրն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում:
Պետություն-համայնք - «Վեոլիա ջուր» գործակցությամբ իրականացվող ծրագրերի վերջնարդյունքում ընդհանուր առմամբ շուրջ 14400 բաժանորդի խնդիր կլուծվի:
Երևանի ներքաղաքային կոյուղատար ցանցը շուրջ 1200 կմ է, որի մոտ 80%-ը փոխարինման կարիք ունի: