ԱԺ-ում քիչ առաջ իրավիճակը շիկացավ, բխվեցին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: Հովիկ Աղազարյանն իր ելույթում հայտարարեց, որ կալանքը կիրառվում է որպես ճնշման միջոց, նաեւ քննադատեց ՔԿ-ի եւ նրա նախագահ Արգիշտի Քյարամյանի աշխատանքը:
«Դուք էստեղ ելույթ եք ունենում, ինչ-որ մեկն էլ ռեպլիկ է բաց թողնում, դուք շատ կոպիտ ձեւով արձագանքում եք: Դուք դրա իրավունքը չունեք: Դրա իրավունքն ունի վարողը: Ասում է՝ սեւ շորավոր պատգամավորը, էդպես ո՞նց կարելի է: Խնդրում եմ, կալանքը մի օգտագործեք որպես ճնշման միջոց, դա շատ վտանգավոր է, որովհետեւ դուք չեք լինի, ես կլինեմ, այդ ճնշման միջոցը կօգտագործեմ ուրիշ հարցեր լուծելու համար: Հետո, թե ինչ տեղի կունենա մեր արդարադատության հետ, Աստվածխ գիտի»,- իր խոսքն ամփոփեց Աղազարյանը:
Արգիշտի Քյարամյանն արձագանքեց. «Ես ասելու բան ունեմ: Նախ, պարոն Աղազարյան, ինչպե՞ս կհրամայեք խոսել պարոն Քոչարյանի հետ (նկատի ունի Լեւոն Քոչարյանին-խմբ): Միգուցե կռի՞վ անեմ: Երկրորդը, էս երկրի երեսին մեկը չկա, ով կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել, եւ եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի»,- գողական տոնով ասաց ՔԿ նախագահը: