00:00:00

Կեղտոտ ջուր է հոսում ծորակից․ Գյումրիի Եսայան փողոցից են ահազանգում

20:17, 12 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Կեղտոտ ջուր է հոսում ծորակից։

Այս մասին Irakanum.am-ի խմբագրություն են ահազանգել Գյումրիի Եսայան փողոցի բնակիչները։ Նրանք պատմում են, որ շուրջ տասը օր իրենց թաղում ջրի խողովակ է պայթել, իսկ այսօրվանից արդեն ծորակից պղտոր ջուր է հոսել։

<<Շուրջ տասը օր կլինի, որ փողոցում խողովակ է պայթել։ Խմելու ջրի խողավակի մասին է խոսքը։ Ջուրն անարգել հոսում է թաղով մեկ։ Այս մասին արդեն քանիցս մեր հարեւանները, դուստրս, ահազանգել են Ջրմուղ։ Սակայն քար անտարբերություն, բացահայտ անպատասխանատվություն է։ Անընդհատ խոստանում, խոստանում ու ոչինչ չեն անում։

Հարեւաններով հաշվել ենք՝ այսօր արդեն խողովակը վնասվել է վեց տեղից։ Տարբեր տեղերից է ջուր թողնում։ Իսկ ամենասարսափելին այն է, որ ծորակից այսօր արդեն կեղտոտ ջուր է հոսում։ Մինչեւ այսօր ես ջուրը եռացնում էի, տակին տիղմ էր գոյանում, բայց այսօր հնարավոր չէր նույնիսկ եռացնել ու օգտագործել>>,-դժգոհեց ահազանգողներից Եսայանի բնակիչ Սուսաննա Առաքելյանը։

Հարեւանները պատմում են, որ Ջրմուղից օրեր առաջ եկել են, տնակներից մեկի ջուրն անջատել ու հեռացել, խոստացել են վերադառնալ ու փողոցի պայթած խողովակը սարքել, բաց այդպես էլ չեն եկել։

<<Թաղում սոցիալապես անապահով ընտանիքներ են ապրում, հիմնականում ծերեր ու երեխաներ, ջահելները կամ քաղաքում չեն, կամ երկրում, ու մենք այսպես պետք է թունավորվենք ու մեռնե՞նք>>,-ասում է 80-ամյա Ռիտա Սիմոնյանը՝ ասելով, որ պատրաստվում են թաղով ստորագրահավաք կազմակերպել։

<<Մենք դիմում ենք մեր իշխանություններին։ Մենք այս երկրի քաղաքացի՞ ենք, թե՞ չէ։ Մենք ո՞վ ենք։ Մենք եթե մի գրոշի արժեք չունենք, մեզ օտարեք, վտարեք, հանեք այս երկրից։ Դուք կա՞ք, թե՞ չկաք։ Եթե Ջրմուղը անտեսում է, շան տեղ չի դնում, դուք ի՞նչ եք պատրաստվում անել․ Մի ամբողջ թաղամաս, պետք է վարակվի ու մեռնի՞>>,-դժգոհում էին  բնակիչները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր