00:00:00

Ինձ հետաքրքրեց՝ կա՞ն արդյոք Հայաստանում կվադրոբերներ։ Պարզվեց՝ կան

21:33, 08 հոկտեմբեր 2024 Տեսանյութեր

 

Բանակցություններից առաջ ժամանակ ունեինք, տեսանյութ էի դիտել կվադրոբերների մասին, և ինձ հետաքրքրեց՝ կա՞ն արդյոք Հայաստանում կվադրոբերներ։ Պարզվեց՝ կան։

Կրեմլում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանն ընդառաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ ու Ռուսաստանում Հայաստանի նորանաշնակ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ զրույցում քննարկել է երեխաների՝ շան պես քայլելու երևույթը, որն այժմ տարածված է։

«Ձեզ մոտ կա՞ն կվադրոբերներ։ Երեխաները շան դիմակ են հագնում։ Դա հիմա ամենագլխավոր նորություններից է։ Քայլում են ինչպես շունը»,-ասել է Լավրովը։

 

Զրույցի տեսանյութի այս հատվածը հայտնվել է  ռուսական տելեգրամ ալիքներում։

Միրզոյանը հաստատել է, որ գիտի կվադրոբերների շարժման մասին՝ այն անվանելով նոր։ Իր հերթին Գուրգեն Արսենյանն ասել է, որ Եվրոպայում կվադրոբերներն արդեն իրենց որակում են որպես «գենդեր»։

Նշենք, որ կվադրոբեր անվանում են այն մարդկանց, որոնք փորձում են նմանվել ինչ-որ կենդանու՝ կատվի, շան, աղվեսի և այլն։ Որպեսզի արտաքինով նման լինեն, հագնում են դիմակներ, ամրացնում պոչ ու հագուստի այլ տարրեր։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր