Մոսկվայում լրագրողները հարցեր են հղել Իլհամ Ալիեւին ու Նիկոլ Փաշինյանին խաղաղության պայմանագրի կնքման ժամկետների մասին։ Լայն ժպտալով Ալիեւը կարճ նետել է ՝ «երբ ամեն ինչ համաձայնեցվի», ու արագ հեռացել է;
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքն արդեն ներկայացրել է առաջարկներ եւ, ըստ նրա, արդեն բավականաչափ համաձայնեցված բովանդակություն կա, որպեսզի ստորագրվի հենց հիմա։