«Դոմուս» խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհն այս պահին մարված է, իրակացվում են հետհրդեհաշիջման աշխատանքներ. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ փրկարար-ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Նա նշեց, որ տուժածներ չկան։ «Նախնական տեղեկություններով, ըստ աշխատակիցների, հրդեհն առաջացել է էլեկտրական հոսանքից։ Փորձել են իրենց միջոցով հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել, հետո նոր զանգել են փրկարար ծառայություն»,-ասաց նա։ Կամո Ցուցուլյանը նշեց, որ 2,5 ժամից հետո է հաջողվել կրակը մարել. «Տանիքին տեղադրված են արևային համակարգեր՝ իրենց կուտակիչով, դրա համար հրդեհաշիջման աշխատանքները դժվարացել են»։ Մանրամասները՝ տեսանյութում