Մենք պաշտոնական Բաքվին և Երևանին պարբերաբար կոչ ենք անում, բայց հիմա ձեր դիտողությունից հետո ինձ թվում է և ոչ պաշտոնական առումով ևս, որ անհրաժեշտ է զերծ մնալ հռետորաբանությունից, քանի որ դա հակառակ կողմը կարող է ընկալել որպես իր տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունք, որպես սպառնալիք իր երկրի դեմ, որպես վիճելի հարցերի լուծման ուժային սցենար: Դրա մասին հոկտեմբերի 2-ին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այսկերպ Մարիա Զախարովան մեկնաբանել է լրագրողի հարցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարության վերաբերյալ, ըստ որի նա իր երկրի բնակիչներին պատմել է «Արևմտյան Ադրբեջան» առաջիկա վերադարձի մասին, որով նկատի ունի Հայաստանի ամբողջ տարածքը։
«Փախստականների և ժամանակավոր տեղահանվածների թեման, ինչպես դուք լավ գիտեք, արդիական է երկու կողմերի համար։ Եվ դա հաշվի առնելով՝ Եվ դա հաշվի առնելով՝ կարծում ենք՝ ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի համար օգտակար կլինի ակտիվացնել երկխոսությունը հումանիտար հարցերի ամբողջ շրջանակի շուրջ, ներառյալ՝ մշակութային, պատմական, կրոնական ժառանգության հուշարձանների պահպանման, անվտանգ և ազատ մուտքի ապահովման, փոխադարձ հիմունքներով քաղաքացիների գերեզմանոցների և ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորածների որոնումների առումով։ Մարդկանց մեջ, դարձյալ, երկու կողմից էլ մեծ պահանջարկ կա հենց այս մոտեցման նկատմամբ։ Եթե Ռուսաստանին դրան ներգրավելու անհրաժեշտություն կա, ռուսական կողմը պատրաստ է դրան»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։