00:00:00

Գեղարքունիքի մարզի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքեր են հայտնաբերել

15:09, 01 հոկտեմբեր 2024 Իրավական

Ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Ստուգմամբ պարզվել է, որ Սևան քաղաքի բնակիչ 24-ամյա վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում: «Օպելը» ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխելիս պարեկները սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են թմրանյութ օգտագործելու համար նախատեսված հարմարանք: Վարորդը և ուղևորը թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Սևանի ոստիկանության բաժին, իսկ մյուս ուղևորը դիմել էփախուստի:

 

Բացատրական աշխատանքի արդյունքում փախուստի դիմած 22-ամյա ուղևորը հետագայում ներկայացել է Սևանի բաժին և ձերբակալվել։ Անձնական խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել են կանեփանման զանգված և պլաստմասե տարա։

 

Նա հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որի մի մասն օգտագործել է, իսկ մնացածը պահել մոտը։ 25-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 8,41 գ կանեփանման զանգված և կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ: Նա հայտնել է, որ թմրանյութի մի մասը վարորդի հետ օգտագործել է, իսկ մնացածը պահել հետագայում օգտագործելու համար: Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։

 

Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Վարորդը պարեկներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգված, ծխամորճ և կաթուցիչ: Նա հայտնել է, որ դեղնականաչավուն զանգվածը թմրանյութ է՝ իր օգտագործման համար: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Չարենցավան քաղաքի բնակիչ 31-ամյա վարորդը ձերբակալվել և, իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։ Կազմված փաստաթղթերը և հայտնաբերվածը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր