00:00:00

Ալիև կրտսերը ներկա է գտնվել կառավարության նիստին․Ադրբեջանում քննարկում են՝ արդյոք նա է շարունակելու երկրի նախագահությունը

22:51, 28 սեպտեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանի նախագահի միակ որդին՝ Հեյդար Ալիև կրտսերը իր մոր՝ Մեհրիբան Ալիեւի եւ նախարարների հետ ներկա է եղել կառավարության նիստին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին։

Ադրբեջանական լրատվամիջոցները  գրում են, որ այս նիստին Ալիև կրտսերի հանրայնորեն ներկայանալը դարձավ նշանակալի։

Ալիև կրտսերն առաջին անգամ չէ, որ ներկա է գտնվում պաշտոնական հանդիպումների։ Այս տարվա  հունվարին նա  մասնակցել է Բազվում Արաբական Միացյալ Էմիությունների նախագահի գլխավորած պատվիրակության ընդունելությանը։

Ադրբեջանի նախագահի որդին որեւէ պաշտոն չի զբաղցնում, ուստի նրա՝  կառավարության նիստին մասնակցելը վկայում է այն մասին, որ երկրի նախագահը մտադիր է  որդուն ներգրավել պետական գործերին։

Ադրբեջանում հարցեր են հնչում՝ արդյոք Իլհամ Ալիևի որդուն պատրաստում են որպես «նախագահական դինաստիայի» ժառանգ։

«Նիստին Ալիև կրտսերի ներկայությունը մոր՝ առաջին փոխնախագահ Մեհրբան Ալիևայի կողքին նստած,  մի շարք հարցեր է առաջացրել այն մասին, որ նրա՝ պետական գործերում ներգրավվածությունն աճում է։  Չնայած պաշտոնական հայտարարություն չի եղել նրա պաշտոնի մասին, որոշ հաղորդագրություններից ենթադրվում է, որ Հեյդար Ալիևը  էկոնոմիկայի նախարարությունում զբաղեցնում է որոշակի պաշտոն։  Սրա պաշտոնապես հաստատման բացակայությունը որոշ շահարկումների տեղիք է տվել Ալիև կրտսերի ապագայի մասին՝ Ադրբեջանի քաղաքական եւ տնտեսական կյանքում»,-գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիև կրտսերը նախագահ Իլհամ Ալիևին ուղեկցել է մի շարք ռազմական միջոցառումների ժամանակ, այդ թվում՝ այս տարվա փետրվարին կայացած Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օբյեկտներ, որտեղ նրանք դիտել են նոր ձեռք բերված «Akinci» հարձակողական անօդաչու թռչող սարքերի թռիչքները: Օրերս էլ հայր ու որդի Ալևները այցելել են Արցախի օկուպացված տարածքներ, ինչպես նաև ներկա են գտնվել Ստեփանակերտում համալսարանի բացման արարողությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր