ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարությանը և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու և մեղավորներին բացահայտելու հարցում գործադրած ջանքերի համար: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
«Այս համագործակցությունը ցույց է տալիս, թե ինչեր կարող են անել մեր երկրները, երբ համատեղում են ջանքերը հանուն մեր քաղաքացիների բարօրության և անվտանգության»,-ասվում է հաղարդագրությունում: