Եվրոպական խորհրդարանի Լյուքսեմբուրգի պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել Եվրոպական Միությունում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադըքովին, հույս հայտնելով, որ COP29 hամաժողովին ընդառաջ Բաքուն ամենահրատապ որոշ խնդիրների, այդ թվում՝ հայ ռազմագերիների եւ ապօրինաբար պահվող անձանց ազատ արձակման ուղղությամբ քայլեր կձեռնարկի։
Բրյուսելում ԵԽ պատգամավորն Ադրբեջանի դեսպանին ուղղված իր նամակում մտահոգություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հետագա վտանգի վերաբերյալ եւ խրախուսել ադրբեջանական իշխանություններին հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կքնել Երեւանի հետ։
ԵԽ պատգամավորը X-ի իր միկրոբլոգում հրապարակած նամակում նշել է, որ ողջունելի կլինի Ադրբեջանի իշխանությունների հանձնառությունը՝ պահպանելու Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը։