00:00:00

Հայտնաբերել են տղամարդուն, որ կասկածվում է դպրոցի մոտից անչափահաս երեխաներին փախցնելու փորձի մեջ

22:39, 27 սեպտեմբեր 2024 Իրավական

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ մի տղամարդ փորձել է առևանգել 2 անչափահաս տղաների։


Shamshyan-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարզել ենթադրյալ՝ երեխաներին առևանգելու փորձ կատարողի ինքնությունը և տաք հետքերով 57-ամյա տղամարդուն հայտնաբերել են Երևանի շրջանային փողոցում ու իր կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով նրան բերման են ենթարկել ոստիկանություն Մալաթիայի բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է Երևանի Մազմանյան փողոցից 2 անչափահասներ՝ 11-ամյա երեխաների առևանգելու փորձ կատարելու մեջ, սակայն իր կամքից անկախ հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր