00:00:00

Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ

13:13, 27 սեպտեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատիի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

 

ԱԳՆ-ից  հայտնում են, որ երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորման բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու բարեկամական հարաբերությունները, որոնք իրենց արտահայտումն են գտել նախորդ տարվա բարձրաստիճան այցելությունների ժամանակ կայացած քննարկումներում և ծավալված համագործակցության մեջ։ Արարատ Միրզոյանը և Բադր Աբդելատին նախանշել են այն կոնկրետ ոլորտները, որտեղ կա համագործակցության հետագա զարգացման ներուժ և պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքերով նպաստել դրա առավելագույն իրացմանը։

Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։

Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ սկզբունքային դիրքորոշումը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, քաղաքացիական բնակչության չթիրախավորման, «երկու պետություն» սկզբունքով հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։

Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի համատեքստում նախարար Միրզոյանն իր եգիպտացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում վերջին զարգացումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր