00:00:00

«Հարգելի Փաշինյանի մոտեցումներում բացասական միտում չենք տեսնում»․ Էրդողանը հայտարարել է՝ ՀՀ իշխանությունն ակնկալում է Թուրքիայի աջակցությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում

21:44, 26 սեպտեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

«Երևանը Անկարային խնդրել է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Թուրքիան ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ»,-  ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին», ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Նյու-Յորքում կայացած  ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից վերադառնալիս, ինքնաթիռում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Եթե ​​դիտարկենք հարգելի Փաշինյանի մոտեցումները, ապա բացասական միտում չենք տեսնում։ Նրանք մեզանից՝ Թուրքիայից, ակնկալում են աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում, բարիդրացիություն հաստատելու հարցում։ Մենք էլ այդ նպատակն ենք հետապնդում և ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, իբրև Ադրբեջանն էլ խաղաղություն է ցանկանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր