00:00:00

ՀՀ ԱԽ քարտուղարը Ճապոնիայի ԱԳ պետնախարար Ցըգե Յոշիֆումի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգային վիճակը

12:47, 13 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Ցըգե Յոշիֆումի հետ:

ՀՀ ԱԽ գրասենյակից  հայտնում են, որ հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել մեր տարածաշրջանի անվտանգային իրավիճակի և վերջին զարգացումների շուրջ: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովմանը՝ Ա.Գրիգորյանը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դերակատարությունը:

Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում Հայաստան-Ճապոնիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր